Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա


Ներկայիս դրությամբ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա, հայտարարեց փոխնախարարը, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Ազատության» հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցություն 3+3 ձևաչափ է առաջարկվում, այդ առումով ի՞նչ գործնական քայլեր կան, փոխնախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում այսօրվա դրությամբ ինչ վերաբերում է արցախյան խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն, ապա Մինսկի խմբից և իր համանախագահությունից բացի որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում»:

Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության հետ հանդիպում չի եղել, Ավետ Ադոնցն արձագանքեց. «Աշխատանքներ կան, և ես ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով տեսանելի կդառնան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG