Պաշտոնական Բաքուն հորդորել է Վաշինգտոնին «պատմական սխալ չանել»:
«Պատմությունը պետք է պատմաբանները ուսումնասիրեն: Եթե Միացյալ Նահանգները գնա այդ քայլին, Ադրբեջանը վճռականորեն կդատապարտի», - պետական «Ազերթաջ» գործակալությանն ասել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Վերջինս հիշեցրել է նաև Իլհամ Ալիևի խոսքերը, թե Թուրքիայի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ դեմ է նաև Ադրբեջանին:
«Ուզում ենք հույս ունենալ, որ Միացյալ Նահանգների վարչակազմը նման սխալ չի անի», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը: