Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:
Ըստ ԵՊՀ հաղորդագրության` դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Երևանի պետական համալսարանում շուրջ 2 տարի է՝ ռեկտորի ընտրություն այդպես էլ չի կազմակերպվում։ Բուհի կառավարչի թափուր պաշտոնի նոր մրցույթի հայտարարման հարցը ապրիլի 13-ի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում էր, սակայն որոշում չկայացվեց, այն կրկին հետաձգվեց։ Պատճառը նիստին 17 անդամներից մեկի բացակայությունն էր։