Մատչելիության հղումներ

Պեսկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական օրակարգի համար քաղաքական կամք է պետք


ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական օրակարգ վերականգնելու համար անհրաժեշտ է երկկողմ քաղաքական կամք:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես դրսևորել է այդ կամքը, նա ասել է, որ մենք շահագրգված ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնմամբ և բարելավմամբ», - ասել է Պեսկովը:

Մինչդեռ, ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին ամերիկյան կողմի հայտարարությունները չեն համընկնում այդ երկրի գործողություններին:

«Մենք շատ ենք լսել մեր ամերիկացի գործընկերներից, թե նրանք ուզում են երկխոսություն վարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, սակայն, դժբախտաբար, նրանց կատարած քայլերը հակասում են այդ հռչակագրերին, և հենց դա է վնաս հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակի պնդմամբ, Ռուսաստանն իր կողմից չի դիմել որևէ քայլի, որը կարող էր բարդություններ առաջացնել երկկողմ հարաբերություններում:

XS
SM
MD
LG