Մատչելիության հղումներ

Մայիսին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի խոսնակները


Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր զրուցել են և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում:

Երկու խոսնակների զրույցի մասին հաղորդագրությունն, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, տեղադրված է Պետական դումայի պաշտոնական կայքէջում:

Հաղորդագրության համաձայն, Վոլոդինը և Միրզոյանը քննարկել են «խորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG