Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:
Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահի Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գարեգին երկրորդի հետ: