Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է բոլոր այն ուժերին, որոնք ներգրավված են երկրի հարավում` Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ընթացող լայնածավալ զորավարժություններին մինչև մայիսի 1-ը վերադառնալ տեղակայման մշտական վայրեր։Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Շոյգուի խոսքով, առաջիկա օրերին տեղակայման մշտական վայրեր կվերադառնան Հարավային ռազմական օկրուգի կազմում գործող 58-րդ և Կենտրոնական ռազմական օկրուգի կազմում ընդգրկված 41-րդ բանակների ստորաբաժանումները, ինչպես նաև 76-րդ և 98-րդ դեսանտային դիվիզիաների զինծառայողները։ Այս մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարը հայտարարել է Ղրիմ կատարած աշխատանքային այցի ժամանակ։