Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են զինվորական գործերի քննության ժամկետների պահպանման անհրաժեշտության հարցը


Գագիկ Ջհանգիրյան, արխիվ
Գագիկ Ջհանգիրյան, արխիվ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ հյուրընկալել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Ըստ ԲԴԽ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա ՊՆ հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

XS
SM
MD
LG