Արցախում ապրիլի 20-ին կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 835 քաղաքացու հետազոտություն, որից 734-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 618 դեպք: Կատարվել է 23 հազար 290 թեստավորում: