Մատչելիության հղումներ

Փոխնախարարը վստահեցնում է՝ Հայաստան թուրքական գյուղմթերք չի ներմուծվում


Հայաստան թուրքական գյուղմթերք չի ներմուծվում, Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Թուրքական ապրանքների ներմուծման արգելք Հայաստանի իշպանությունները սահմանեցին պատերազմից հետո, պատճառը 44-օրյա պատերազմում Թուրքիայի անթաքույց աջակցությունն էր Ադրբեջանին:

«Համոզված եմ, որ Թուրքիայից գյուղմթերք չի ներկրվում Հայաստանի Հանրապետություն։ Որոշակի քանակ այս տարի ներկրվել է Իրանի Հանրապետությունից։ Մենք խոսել ենք մաքսայինի մեր գործընկերների հետ և փորձում ենք այնպես անել, որ էս շուկայում ինքնը գնով ավելի շատ պակաս չլինի և տնտեսվարողները ստիպված չիջեցնեն գները, որպեսզի մենք խնդիրներ չունենանք», - ասաց Գաբրիելյանը։

Հարցին, թե ի՞նչ է ներմուծվում Հայաստան, ի՞նչ՝ արտահանվում, էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն պատասխանեց․ - «Անցած տարի մենք արտահանեցինք բավականին շատ գյուղմթերք՝ նախորդ տարվա համեմատ, ցավոք, ես հիմա թվերը չեմ հիշում, բայց բավականին շատ մենք նաև էն մշակաբույսերը, որը նախկինում չէր արտահանվում, օրինակ, ելակ, հիմա մենք բավականին շատ արտահանում ենք։ Նաև ծաղիկները, չնայած գյուղատնտեսություն չի, բայց նաև բավականին շատ ջերմոցային կուլտուրաներն են սկսել արտահանվել, կարծում եմ դրանք այն առավելություններն են, որ ես նշեցի։ Լինելով մեր միրգն ու բանջարեղենը համեղ, կարծում եմ, որ մենք չպիտի, որպես այդպիսին, շեշտը դնենք, որ ասենք ցորենի մասով ինքնաբավ լինենք, որովհետև ինչքան էլ ուզենանք, մենք ցորենի մասով չենք կարող ինքնաբավ լինել, բայց ունենալով այլ տարբեր մշակաբույսեր, որ կարող ենք արտահանել և հետո հետ բերել ցորեն, կարծում եմ, մենք այդ ճանապարհով պետք է առաջնորդվենք», - ասաց Գաբրիելյանը։

Անցած տարի չնայած համավարիկին, ըստ փոխնախարաի, գյուղոլոտում թեկուզ փոքր, բայց աճ արձանագրվել է: Այս տարվա համար, թե որքա՞ն կկազմի մոտավոր հաշվարակներով ոլորտի տնտեսական աճը, Տիգրան Գաբրիելյանը հստակ թիվ չնշել չկարողացավ:

Հայաստանում լուրջ խնդիր է չմաշակվող հողատարածքները: Ցանքատարածությունների գրեթե կեսը չի մշակվում: Հիմա օրենքի նախագիծ են մշակում, որը թույլ կտա իրավական հարցեր լուծել ու կրճատել չմշակվող ցանքատարածությունները:

«Բավականին շատ, մոտավորապես, եթե չեմ սխալվում, 49 տոկոս վարելահողեր, որոնք չեն մշակվում, դրա հետ կապված էլ Հողային օրենսգրքի մեջ նաև փոփոխություններ ենք իրականացնում, որովհետև կան շատ մեծ խնդիրներ։ Չմշակման պատճառներից մեկն այն է, որ հողերը կտրտված են էսօր, մի քանի հոգու մոտ են, էդ հողատերն արդեն մահացել է, թոռներին գտնելը շատ դժվար է։ Ինքը բարդ ծրագիր է իրենցի ներկայացնում, բայց կարծում եմ, որ ինչ-որ լուծում կգտնենք որպեսզի հողերը խոշորացվեն, որովհետև մանր հողերի վրա տեխնիկա աշխատացնել, հենց դրա հետ կապված է, որ թանկէ նստում մշակաբույսը», - ասաց փոխնախարարը։

XS
SM
MD
LG