Մատչելիության հղումներ

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցերը


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG