Մատչելիության հղումներ

Աշխատանքային քննարկում խորհրդարանում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ գերիների թեմայով


Այն պրակտիկան, որը որ կա՝ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական այրերի կողմից սոցիալական ցանցերում, պետք է դադարեցնել, այսօր Ազգային ժողովում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ գերիների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխնախարար Բորիս Ավագյանը։

«Ինչ վերաբերում է գերիների վերադարձի խնդիրներին՝ պետք է աշխատանքային խումբ ստեղծել, որը որ կկարողանա հասարակությանը տրամադրել այն կրճատ ինֆորմացիան, որը պետական գաղտնիք չի պարունակում, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։ Երբ որ քաղաքացիներն ասում են՝ «բոլորս զբաղվում ենք գերիներով՝ ամեն օր», լավ արտահայտություն է, բայց քաղաքացիներն ուզում են մի քիչ ռացիոնալ տեղեկություն ստանալ, թե ինչ իրենք սպասեն։ Իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն պետական մնացած այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում։ Ձեր իրավասություններից ելնելով, եթե դուք տաք այդ հարցադրումները, ստանանք պատասխանները և կարողանաք ամփոփել այդ ինֆորմացիան և վերլուծեք, հնարավոր է և ավելի արագանա այն ռացիոնալ որոշումը, որը որ կարող է տեղի ունենա և թույլ տա, որ խնդիրը լուծված լինի և տղաները վերադառնան», - ասաց Ավագյանը։

Նշենք, որ քննարկման նախաձեռնությունը անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանինն է, Վարդան Աթաբեկյանինն ու Աննա Գրիգորյանինը։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG