Մատչելիության հղումներ

Սիրիայում մայիսի 26-ին նախագահական ընտրություններ կկայանան


«Նախագահական ընտրությունները Սիրիայում կկայանան մայիսի 26-ին», - այսօր նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը։

Դամասկոսում կայացած լիագումար նիստի ժամանակ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա ալ Սաբաղը հայտարարել է, որ թեկնածուների առաջադրումը կշարունակվի 10 օր՝ ապրիլի 19-ից 28-ը։

Նախորդ նախագահական ընտրությունները Սիրիայում կայացել էին 2014 թվականին, դրանցում քվեների ճնշող առավելությամբ հաղթել էր երկիրը 2000 թվականից ղեկավարող Բաշար Ասադը։ Սիրիական ընդդիմությունը 2014-ին կայացած քվեարկության արդյունքները չէր ճանաչել՝ հայտարարելով, որ լայնածավալ քաղաքացիական պատերազմի պայմաններում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները արժանահավատ լինել չեն կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG