Մատչելիության հղումներ

18 ռուսաստանցի դիվանագետներ կարտաքսվեն Չեխիայից


Չեխիայի իշխանությունները արտաքսում են երկրում աշխատող 18 ռուսաստանցի դիվանագետների։ Շաբաթ երեկոյան, Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ, այդ մասին հայտարարեցին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը։

Չեխական իշխանությունների պնդմամբ՝ այս որոշումը կայացվել է «այն հիմնավոր կասկածներից ելնելով, որոնց համաձայն 2014 թվականին երկրի տարածքում գտնվող զինապահեսնտներից մեկում տեղի ունեցած պայթյունին առնչություն ունեն Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները»։

Չեխիայի մայրաքաղաքից 330 կիլոմետր հարավ գտնվող Վրբետիցե բնակավայրում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ էր զոհվել։

«Որպես Չեխիայի արտգործնախարար ես որոշել եմ արտաքսել Պրահայում Ռուսաստանի դեսպանության այն բոլոր աշխատակիցներին, որոնց մենք նույնականացրել ենք որպես Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների» - հայտարարել է Յան Համաչեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG