Մատչելիության հղումներ

Արցախի ոստիկանապետի հավաստմամբ` ադրբեջանական կողմից տեսանելի կամ սահմանակից հատվածներում ուժեղացնելու են դիտարկումները


Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այսօր այցելել է Արցախի ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ` առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավվել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որը սահմանակից կամ տեսանելի է ադրբեջանական կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG