Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ու Արցախի նախագահն անդրադարձել են աջակցության ծրագրերին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Մայր Աթոռից հայտնում են, որ նրանք քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհետ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին, բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG