Մատչելիության հղումներ

Լիահույս եմ` Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ճգնաժամի հետևանքները. Փաշինյանը շնորհավորել է Ասադին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ, հայտնում են կառավարությունից:

«Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։

Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», - ասված է Փաշինյանի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG