Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 870-ով՝ հասնելով 207 հազար 973-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1056-ով և հասել 187 հազար 256-ի:
Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 5 հազար 290 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 931 հազար 583-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 859-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 978 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 880 մարդ։