Մատչելիության հղումներ

Ռադիոկատիվ նյութեր տեղափոխելու մեղադրանքով Վրաստանում 2 հոգի է ձերբակալվել


Վրաստանի իրավապահները երկու անձանց են ձերբակալել՝ ռադիոկատիվ նյութեր տեղափոխելու մեղադրանքով։ Մաքսանենգության դեպքը, ըստ Անվտանգության ծառայությունների, տեղի է ունեցել երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսիում, երբ նրանք փորձել են շուրջ 360 հազար դոլար արժողությամբ Ամերիցիում-241 վաճառել։

Քիմիական այս իզոտոպը ստացվում է ատոմային ռեակտորների աշխատանքի արդյունքում և միջուկային զենքի փորձարկումներում, այն խիստ թունավոր է և վտանգավոր մարդու առողջության համար։ Թե ինչպես է այն հայտնվել կասկածյալների ձեռքում, պաշտոնական աղբյուրները դեռ չեն նշում։ Հաղորդվում է միայն, որ նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG