Մատչելիության հղումներ

Հունաստանի արտգործնախարարը ժամանել է Անկարա


Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, արխիվ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, արխիվ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը աշխատանքային այցով ժամանել է Անկարա։ Քիչ առաջ մեկնարկել է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ թուրք-հունական բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստվում են անդրադառնալ երկկողմ օրակարգի մի շարք թեմաների, այդ թվում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում պահպանվող լարվածության հարցին։ «Կան խնդիրներն, որոնց շուրջ մենք Հունաստանի հետ տարակարծություններ ունենք։ Դրանք, սակայն, հարկավոր է քննարկել անկաշկանդ մթնոլորտում», - բանակցությունների մեկնարկին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG