Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հարցաքննության կհրավիրվի սահմանադրական կարգը տապալելու գործով


Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով մարտի սկզբին Արցախում հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հաղորդում է Արցախի դատախազությունը՝ «հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները»։

Թե ինչ կարգավիճակով է անցնում Հարությունյանը Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, չի հաղորդվում։ Դատախազությունը միայն խոստանում է հարցաքննության օրվա մասին հայտնել լրացուցիչ։

Անցած ամսվա սկզբին Արցախի դատախազությունը հաղորդել էր, որ քրեական գործ է հարուցվել Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում, նախաքննությունն իրականացվում է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից: Դատախազությունը վստահեցրել էր, որ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG