Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նշենք, որ Տոյվո Կլաարին այսօր հանդիպել է նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարենրի հետ։

XS
SM
MD
LG