Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հայ գերիների վերադարձի պահանջով


Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հայ գերիներին վերադարձնելու պահանջով։

Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ։ Քիչ անց նրանք երթով կշարժվեն Ռուսաստանի դեսպանատուն։

«Խնդրում ենք միջազգային բոլոր կազմակերպություններին ինչպես հետպատերազմյան շրջանում, այնպես էլ պատերազմի ընթացքում բոլոր գերեվարված անձանց հետ վերադարձնել հայրենիք։ Պահանջը մեր մեկն է մարդկային և բարոյական։ Ինչպես նաև մեր պահանջն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին, որ ստիպեն Ադրբեջանին ամսի 9-ի համաձայնագրի պահանջների լիարժեք կատարումը», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG