Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին․ լրատվամիջոցներ


Ըստ լրատվամիջոցների՝ արդեն այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։

Սպասվում է, որ մոտ երեք տասնյակ կազմակերպություններ կբախվեն ամերիկյան պատժամիջոցներին՝ ընտրություններին միջամտելու կամ Միացյալ Նահանգների կառավարության և կորպորատիվ համակարգչային ցանցեր ներխուժման համար:

Պատժամիջոցների թիրախ կդառնան նաև շուրջ մեկ տասնյակ անհատներ, ներառյալ՝ հետախուզության աշխատակիցներ:

Ակնկալվում է, որ կարտաքսվեն նաև մինչև 10 ռուս պաշտոնյաներ և դիվանագետներ: Reuters ու Bloomberg-ը, սակայն, իրենց հրապարակումներում կոնկրետ անուններ չեն նշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG