Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Համաձայն հաղորդագրության, զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։