Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է


Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է, հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակը:

Այսօր, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով մեկ շաբաթ առաջ արդարացվելուց հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կաշառքի գործով նիստին դատարան չէր եկել։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ Քոչարյանը մեկուսացած է, կորոնավիրուսի թեստ է հանձնել, և քանի որ դեռևս պատասխան չկար, չէր կարող ներկայանալ։ Նրա փոխանցմամբ` Քոչարյանը մեկ շաբաթ առաջ կոնտակտ է ունեցել հաստատված քովիդով երկու հիվանդների հետ։

Պաշտոնաթող նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները 2008-ի արյունալի դեպքերի գործով անցած շաբաթ արդարացվեցին, քանի որ բարձր դատարանն անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածը։ Այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեն միայն երկրորդ նախագահ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG