Մատչելիության հղումներ

Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապեր հաստատելու հնարավորությանը


Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, և իր երկար ելույթում խոսել է նաև փոխադարձ կապեր հաստատելու հնարավորության մասին։

«Եթե Հայաստանից դրական ազդանշաններ լինեն, եթե նրանք ցանկանան կապեր հաստատել, մենք նույնպես պատրաստ ենք անել հնարավորը», - հայտարարել է Ալիևը Ադրբեջանի համալսարանում կազմակերպված համաժողովում։

Հարավային Կովկասում համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովում Ադրբեջանի նախագահն ասել է, թե ադրբեջանցիների ու հայերի միջև փոխադարձ կապերի ստեղծումը մեծապես կախված կլինի քաղաքական գործիչների ցանկությունից և իմաստնությունից։ Նրա խոսքով՝ Բաքվում և Երևանում պետք է ակտիվ լինեն կամուրջներ կառուցելու համար, եթե իհարկե հայկական կողմը դա ցանկանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG