Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա քննարկում՝ հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով 


Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ զեկուցողներն են լինելու Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG