Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանի հետ խորացող լարվածության ֆոնին, վաղը կմեկնի Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հետ հանդիպման։
Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ Զելենսկու այցի հիմնական նպատակն է խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
Անցած տարեվերջին կողմերը համաձայնագիր էին ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։ Ավեի վաղ Կիևը Թուրքիայից գնել և փորձարկել էր «Բայրաքթարներ», որոնց օգնությամբ, ըստ ռազմական փորձագետների, Ադրբեջանին հաջողվեց հաջողության հասնել ղարաբաղյան վերջին պատերազմում։