Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է. Տիգրան Ավինյանի գրասենյակ


«Գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է», - «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», - տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին:

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG