Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ։
Ըստ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի՝ այն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:
Իգոր Կրասնովը, հիշեցնենք, այսօր Հայաստան է ժամանել Արթուր Դավթյանի հրավերով։