Մատչելիության հղումներ

Ռուս իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով փորձել է Հայաստան տեղափոխել հրետանու պահեստամասեր. ՏԱՍՍ


Ռուսաստանյան իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով փորձել է Հայաստան տեղափոխել հրետանու պահեստամասեր, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ուրալի սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Աղբյուրի համաձայն՝ տղամարդը, որի անունը, ազգությունը չի նշվում, ձերբակալվել է Ուրալի սահմանակետում։ Հաղորդվում է միայն, որ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է, փորձել է տասնյակ պահեստամասերը տեղափոխել կեղծ փաստաթղթերի միջոցով, ընդհուպ ներկել է պահեստամասերը՝ դրանց տարբերանշանները քողարկելու և նոր տեսք տալու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է նաև, որ պահեստամասերը պատկանում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և արգելվում է դրանց ազատ վաճառքը։ Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ռազմատեխնիկայի ապօրինի տեղափոխման հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG