Մատչելիության հղումներ

ՔԿ-ն տեղեկացնում է՝ պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները


Քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 6-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի 16 մարտական հաշվարկ:

Կոմիտեն նշում է, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են առևտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, այրվել են առևտրի կենտրոնի շուրջ 2000քմ տարածքի վրա գտնվող տարբեր տեսակի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող մոտ 20 տնտեսվարողների խանութներում եղած տարբեր տեսակի ապրանքներ:

Առաջ են քաշվել հնարավոր աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ գործողություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG