Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն, ըստ Սաղաթելյանի, դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու


ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու, այսօր Սևանում, հանրահավաքից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինը էդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև էդ պահը մենք որոշում չունենք։ Նման հարցերը դաշնակցության մեջ որոշվում են համապատասխան ժողովներով, կունենանք այդ ժողովը, այդ որոշումը կկայացնենք, ձեզ տեղյակ կպահենք», - ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

XS
SM
MD
LG