Մատչելիության հղումներ

2020-ին ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է


2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14 հազար 780:

Պաշտպանի գրասենյակը համեմատության համար նշում է, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5 հազար 214, 2016 թվականին՝ 5 հազար 113, 2017-ին՝ 6 հազար 417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10 հազար 744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22 տոկոսով կամ 2 հազար 386-ով, դառնալով՝ 13 հազար140 դիմում-բողոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG