Մատչելիության հղումներ

Թեհրանը համաձայն չէ ամերիկյան պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու տարբերակին


Իրանը այսօր հայտնել է, թե համաձայն չէ ամերիկյան պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու տարբերակին։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իրանական Press TV-ին այսօր ասել է, թե Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության նպատակը ամերիկյան պատժամիջոցների ամբողջովին չեղարկումն է։

Վիեննայում ապրիլի 6-ին նախատեսված են Իրանի և 2015 թվականի միջուկային համաձայնագիրը ստորագրած գերտերությունների ներկայացուցիչների բանակցությունները։ ԱՄՆ-Իրան ուղիղ հանդիպում նախատեսված չէ։

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ն դուրս է եկել 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։

ԱՄՆ-ի նոր վարչակազմը գտնում է, որ համաձայնագիրը վերականգնելու համար Իրանը պետք է կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG