Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հայտնում է նախագահի աշխատակազմը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», - նշված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
Հիշեցնենք՝ կառավարության ապրիլի 1-ի որոշմամբ, Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից։
Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի փետրվարից։