Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Այս մասին տեղեկատնում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:
Համաձայն հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին: