Մատչելիության հղումներ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ կուսակցության կասեցման մասին դատախազության հայցը


Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հետ է ուղարկել՝ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կասեցման մասին դատախազության ուղարկած հայցը։ Դատարանը իր այդ որոշումը պատճառաբանել է հայցում առկա ընթացակարգային խնդիրներով։

Թուրքական դատախազությունը քրդամետ կուսակցության կասեցման 609 էջանոց հայցով Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 17-ին։

Դատախազության պնդմամբ՝ «կուսակցության անժամկետ կասեցումը իրավական պարտավորություն է, որ բխում է Թուրքիայի տարածքային ամբողջականության, երկրի և ժողովրդի խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG