Մատչելիության հղումներ

Ըստ Լավրովի՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ «հանուն միջազգային կայունության»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ «հանուն միջազգային կայունության»։ Այս մասին Լավրովը հայտարարել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» եթերում։

«Մենք հակամարտության մեջ մտնելու ցանկություն չունենք։ Ռուսաստանի նախագահը բազմիցս, նաև ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի տխրահռչակ հայտարարությունից հետո, ասել է, որ մենք պատրաստ ենք աշխատել Վաշինգտոնի հետ՝ հանուն երկու ժողովուրդների շահերի և միջազգային կայունության պահպանման», - նշել է Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG