Մատչելիության հղումներ

Ստեփան Ծատուրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Ստեփան Ծատուրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի ապրիլից։

Նշենք, որ երեկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց։ Կառավարությունն այսօր որոշեց այդ պաշտոնում նշանակել Հայկ Չոբանյանին՝ ազատելով նրան Տավուշի մարզպետի պաշտոնից։

XS
SM
MD
LG