Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղում հետպատերազմյան իրավիճակի սրման հավանականությունը մեծ չէ։
Այս մասին Ադրբեջանի ղեկավարն հայտարարել է այսօր Բաքվում՝ Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ։
«Հակամարտությունից հետո ստեղծված կացությունը, ընդհանուր առմամաբ, դրական է զարգանում, իրադրության սրման ռիսկերը նվազագույնի են ձգտում», - հայտարարել է Իլհամ Ալիևը։