Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն անցած գիշեր ստիպված է եղել վաղաժամ դադարեցնել իր մասնավոր այցը Վրաստան և վերադառնալ Մոսկվա։
Դա տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում սկիզբ առած բողոքի ակցիաներից հետո, որոնց մասնակցիները երկրի իշխանություններից պահանջում էին արտաքսել Պոզներին երկրի տարածքից՝ սառեցված հակամարտությունների թեմայով նախկինում հայտնած տեսակետների պատճառով։
Վրաց ցուցարարների վրդովմունքի հիմնական պատճառը Վլադիմիր Պոզների 2010 թվականին հրապարակված հարցազրույցներից մեկն էր, որ նա հայտարարել էր, թե Աբխազիան երբեք չի վերադառնա Վրաստանի կազմ և որ խորհրդային տարիներին վրացիները աբխազները ընկալում էին որպես՝ «երկրորդ կարգի մարդկանց»։
Վլադիմիր Պոզները Վրաստան էր ժամանել իր հինգ տասնյակ ընկերների և բարեկամների հետ՝ 87-ամյակը Թբիլիսիում նշելու նպատակով։