Մատչելիության հղումներ

Զինվորական դատախազն այցելել է Կենտրոնական հավաքակայան, տվել ցուցումներ


Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական հավաքակայան, հետևել զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Վահե Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել։

Զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության:

Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել Հայաստանի զինվորական դատախազություն:

Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ զինվորական դատախազը զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG