Մատչելիության հղումներ

14 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին ԱՀԿ զեկույցի կապակցությամբ


Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ

14 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի կապակցությամբ: ԱՀԿ մասնագետները նշել են, որ Չինաստան ուղևորության ընթացքում չեն կարողացել գտնել վարակի աղբյուրը:

Չինացի փորձագետների մասնակցությամբ պատրաստված այդ ուսումնասիրության օբյեկտիվության վերաբերյալ կասկածներ է հայտնել Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

ԱՀԿ-ն նշում է, որ վարակի աղբյուրի որոնումները կշարունակվեն: Մինչ այժմ մասնագետները եկել են նախնական եզրակացությունների, որ նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է մարդկանց չղջիկների միջոցով, և դա տեղի է ունեցել նույնիսկ Ուհանում բռնկումից առաջ ու հայտնի տեղական շուկայից հեռու: Վարակի լաբորատոր ծագման վարկածը համարվում է շատ քիչ հավանական, ասել է ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրել էր վարակի և սանիտարական միջոցառումների ձախողման վերաբերյալ տվյալները թաքցնելու մեջ, ինչը, նրա խոսքով, հանգեցրել է համաճարակի: Չինաստանը մերժել է այս պնդումները՝ հայտարարելով, թե արևմտյան երկրներն իրենք են պատասխանատու COVID-19-ի դեմ պայքարում ձախողումների համար:

XS
SM
MD
LG