Արցախի քննչական կոմիտեն այսօր վարույթ է ընդունել Արցախում ականազերծում իրականացնող The HALO Trust կազմակերպության վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով ավելի վաղ հարուցված քրեական գործը։
Կոմիտեն նշումն է, որ 2021-ի մարտի 11-ին քրեական գործ էր հարուցվել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության հիման վրա, համաձայն որի, The HALO Trust կազմակերպությունը Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ The HALO Trust-ը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը՝ այն «բացարձակապես սուտ» որակելով։