Դուշանբեում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամադ Զարիֆի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Երկկողմ հարաբերություններից բացի, նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու եռակողմ հայտարարության իրականացումը։
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներոմ վերականգնողական աշխատանքների շուրջ։ Զարիֆն ասել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու այդ աշխատանքներին, ինչպես նաև ականազերծման գործողություններին։
Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Դուշանբեում հանդիպել են «Ասիայի սիրտ-Ստամբուլյան գործընթաց» նախարարական համաժողովի շրջանակում։