Մատչելիության հղումներ

Հայաստանում COVID-19-ով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային հիվանդությամբ149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին», - գրել է փոխնախարարը։

Երեկ առավոտյան հրապարակված տվյալներով, հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 191 հազար է, որից բուժվել է շուրջ 172 հազարը, մահացել՝ 4 հազար 358-ը, այդ թվում՝ այլ հիվանդությունների պատճառով, COVID-19-ից տվյալ պահին բուժվում էր 14 հազար 287 մարդ։ Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել են առաջնահերթ անելիքները, որոշվել է խստացնել վարակի տարածումը կանխարգելող միջոցառումները։

XS
SM
MD
LG