Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Ալեքսանդր Տուպիցկուն՝ չեղարկելով նրան ՍԴ դատավոր նշանակելու մասին 2013 թվականին կայացված որոշումը։

Նախորդ տարեվերջին Զելենկսին Սահմանադրական դատարանի նախագահին ժամանակավորապես հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ հունվարին Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն Տուպիցկուն պաշտոնական մեղադրանք էր առաջադրել՝ կեղծ ցուցմունք տալու և վկաներին կաշառելու համար։

Տուպիցկին Սահմանադրական դատարանի դատավոր էր նշանակվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից։

Ուկրաինայի գործող նախագահ Զելենսկին իր այսօրվա հրամանագրում նշել է, որ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնանկ է արվում «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին» նախագահական հրամանագրում տեղ գտած դրույթների հիման վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG