Մատչելիության հղումներ

Սուեզի ջրանցքի ապաշրջափակման հարցում Վաշինգտոնը օգնություն է առաջարկում Եգիպտոսին


Եգիպտոսում շարունակվում են Սուեզի ջրանցքն արգելափակած Ever Given բեռնատար նավը տեղաշարժելուն ուղղված գործողությունները։

Ճապոնական ընկերություններից մեկին պատկանող և Պանամայի դրոշի ներքո նավարկող Ever Given-ը վթարի էր ենթարկվել մարտի 23-ին՝ արգելափակելով Եվրոպան Ասիային կապող գլխավոր տրանսպորտային ուղու՝ Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածը։

Վթարի հետևանքով տասնյակ նավեր շարունակում են արգելափակված մնալ ջրանցքի երկու մուտքերի մոտ, ինչը փորձագետների համոզմամբ, կարող է հանգեցնել միջազգային շուկայում մի շարք ապրանքների, այդ թվում՝ ցորենի և էլեկտրոնային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ դետալների պակասորդի։

Վթարի վերացման գործում Եգիպտոսին իրենց օգնություն են առաջարկել մի շարք պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։

«Մենք այնպիսի կարողություններ և տեխնիկա ունենք, որից զուրկ է պետությունների մեծ մասը, ուստի այժմ ցանկանում ենք հասկանալ, թե ինչով կարող ենք օգտակար լինել», - ուրբաթ օրը Դելավեր նահանգում, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG